Սուբսիդիաները, որոնք հատկացվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին կկրճատվեն: Այս մասին նշված է Գործադիրի օգոստոսի 21-ի նիստում ընդունված որոշման մեջ:
Նախատեսվում է գումարը կրճատել 40 մլն դրամով: Որոշման մեջ նշվում է, որ նշված գումարը նախատեվում է ուղղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսական ու տեխնիկական աուդիտին՝ որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներ:
Խաչաձև վերահսկողության համար ՀՀ կառավարությունը, ի դեմս տրանսպորտի նախարարության, մտադիր է ինքը պատվիրել աուդիտ: