«Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում»: Այդ մասին ասվում է  Հայաստանի արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

ԱԳՆ հայտարարում է նաև , որ Դոնի Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսարանը հաղորդում է այն մասին, որ Ռուսաստանը և Վրաստանը կապող ավտոճանապարհի փլուզման հետևանքով Վերին Լարսի անցակետը չի գործում:« Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ տվյալ երթուղով երթևեկելուց»,- հորդորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, որ Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները օգոստոսի 20-ին՝ ժամը10:40-ի սահմաններում, փակել են Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհը: