Կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Հաշվի առնելով Իրաքում ստեղծված վիճակը՝ նիստում որոշում է ընդունվել ցուցակ ներմուծել այդ երկրի անունը, ինչպես նաև փաստաթղթի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Մեկ այլ որոշմամբ Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար գործադիրը հատկացրել է 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: