«Սևան լցվող միայն Արփա-Սևան ջրատարն է մաքուր, մնացածը կոյուղուց ոչնչով չեն տարբերվում»,- օգոստոսի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց բնապահպան Գագիկ Սուխուդյանը:

«Մենք, կարծեք թե, ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ: Սևանի մակարդակն արդեն իջել է 9 սմ անցած տարվա համեմատ: Ցավոք սրտի մենք նայում ենք Սևանին որպես ոռոգման ջրամբար: Եթե անցնենք Սևան լցվող բոլոր 28 գետերի մոտով, ապա կհամոզվենք, որ դրանք աղբատար են: Սկսվում են որպես խմելու ջրի ակունք, վերջանում աղբատար լինելով»:

Կիլիկիա առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի խոսքից պարզ դարձավ, եթե ինչպիսի քայքայիչ ազդեցություն է թողնում ջրի նվազումը Սևանի համար, ինչ բուսականություն է լիճը ձեռք բերում, և ինչպես է ճահճի վերածվում: «Ջրի նվազումը իր հետ բերում է աղտոտվածություն, դա էլ իր հերթին առաջացնում է անցանկանալի կապտականաչ ջրիմուռների աճ: Լիճը դառնում է դժվար անցանելի և վերածվում ծանծաղուտի, ապա նաև ճահճի»:

«Մենք արդեն հոգնել ենք նույն բանը ասելով: Ամեն տարի գալիս ենք ու նույն խնդիրները բարձրաձայնում: Ուղակի պետք է ազգային ծրագիր դարձնենք Սևանի հինմախնդիրը»,- իր խոսքն այսպես ավարտեց բնապահպան Գ. Սուխուդյանը: