Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երևանի Գարեջրի փառատոն։ Այն տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 18-00-23.00՝ Երևանի Կարապի լճի շրջակայքում։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման նպատակը հանրությանը ներկայացնել և ծանոթացնելն է հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, նաև Երևան քաղաքում զարգացնել փառատոնային զբոսաշրջությունը։