Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ահաբեկչական չի համարում «Իրաքում և Լևենտում (Շամում) իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հայտնում է թուրքական Taraf պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին հրաժարվել է ահաբեկչական որակել Սիրիայում և Իրաքում գազանային սպանություններով աչքի ընկած ԻԼԻՊ-ին, որը վերջին շրջանում Իրաքի եզդիների ցեղասպանություն է իրականացնում:
Դավութօղլուն արդարացրել է ահաբեկիչներին՝ նշելով, թե այդ կառույցում գտնվում են թե՛ քրդեր, թե՛ թուրքեր, թե՛ արաբներ, ովքեր կատաղած են Ասադի և Իրաքի իշխանությունների գործողություններից։
Հիշեցնենք, որ թուրքական բազմաթիվ պարբերականներ գրել են, որ թուրքական իշխանությունները զինամթերքով և գումարով աջակցում են ԻԼԻՊ-ին։