Սեպտեմբերի 8-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ թիմերը կանցկացնեն եւս մեկ հավաք:
Հրապարակվել են ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է Ռոման Ամոյանին (59 կգ), Միհրան Հարությունյանին (66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանին (80 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (96 կգ), Վաչիկ Եղիազարյանին (130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մրցագորգ դուրս կբերի հինգ մարզիկների՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւ (84 կգ):