ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով մոտ ժամանակներում կլքի իր պաշտոնը, հրաժարվեց պատասխանել այն հարցին` արդյո՞ք մտադիր է մասնակցել նախագահական մյուս ընտրություններին:

«Ե՛վ նախագահը,և՛ ես անհանգստանում ենք մեր երկրի ապագայով: Գիտեք, ես չեմ կարծում, որ ես կամ նախագահը կարող ենք կանխատեսել` ինչ կլինի վաղը կամ մյուս տարի»,- ասել է Հիլարի Քլինթոնը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը նրա առաջին համատեղ հարցազրույցն էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

«Ես դեռ ԱՄՆ պետքարտուղարն եմ, ես չպետք է լսեմ նման հարցեր»,- ասել է Քլինթոնը` պատասխանելով հարցին` արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, որ Օբաման կարող է սատարել նրա թեկնածությունը:

«Դուք` լրագրողներդ, անուղղելի եք: Իմ երդման արարողությունը 4 օր առաջ է եղել, իսկ դուք արդեն նախագահական հաջորդ ընտրությունների մասին եք խոսում»,- ասել է Բարաք Օբաման: