Oգոստոսի 11-ին 64 տարեկանում kյանքից հեռացած ամերիկացի նշանավոր դերասան Ռոբին Ուիլիամսի մարմինը դիակիզվել է: Նրա աճյունամոխիրը սփռվել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի վրա: Հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով Ուիլիամսի մահվան վկայականը:
Ըստ աղբյուրի՝ դերասանին դիակիզել են մահվան հաջորդ օրը:
Հնարավոր է, որ Սան Ֆրանցիսկոյի թունելներից մեկը, որը ձգվում է «Ոսկե դարպաս» կամրջից հյուսիս՝ դեպի Մարինա շրջան, անվանակոչեն ի պատիվ Ուիլիամսի:
Ռոբին Ուիլիամսի աճյունամոխիրը շաղ են տվել Սան Ֆրանցիսկոյի ջրերի վրա
