Օրերս Մայամիում ավարտվել է լողազգեստների ցուցադրության շաբաթը: Այս մասին հայտնում է «woman.ru» կայքը:
Ցուցադրության ընթացքում էլեգանտ և հարմարավետ լողազգեստներից բացի ցուցադրվել են նաև այնպիսի լողազգեստներ, որոնք մտածելու տեղիք են տալիս՝ որտե՞ղ հագնել այն, ինչպե՞ս արևայրուք ընդունել այդ լողազգեստով, ինչպե՞ս լողալ դրանք կրելով:
Ահա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի ֆոտոշարք՝ բաղկացած նմանատիպ ապշեցուցիչ լողազգեստների նկարներից: