Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները կհանդիպեն տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: