Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գազի ներկրման ծավալներն ավելացել են 4.1, իսկ սպառման ծավալները՝ 1.7 տոկոսով, սա «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվետվության համաձայն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական սպառողները ոչ քաղաքացիներն են եղել, ոչ էլ արդյունաբերական ընկերությունները, ընդհակառակը՝ բնակչության սպառման ծավալները նվազել են 2.2, իսկ արդյունաբերությանը՝ 16.4 տոկոսով: Փոխարենը՝ 14.2 տոկոսով ավելացել է էներգետիկ ընկերությունների գազասպառումը: Իսկ գազ, ինչպես հայտնի է, Հայաստանում սպառում է «Հրազդան ՋԷԿ»-ը, որը համարվում է ամենաթանկ էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-ը
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: