«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց պատմամշակութային հուշարձանը հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, սակայն համալիրի սեփականատերն այդ որոշումը պատրաստվում է բողոքարկել».- գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Երեկ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջարկով Կառավարության նիստում որոշվեց` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը` որպես գույք պարտքի դիմաց՝ կառավարության միջոցառումների շրջանակում:
Armlur.am-ի հետ զրույցում համալիրի սեփականատեր Բորիս Մուրադյանը երեկ ասել է. «Մենք դեմ ենք այս որոշմանը, քանի որ պատմամշակութային օբյեկտը չի կարող լինել ՊՆ հաշվեկշռում: Մենք բողոքարկելու ենք որոշումը»:
Մանրամասն տեղեկություններ կարողեք ստանալ օրաթերթից: