«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը՝ այսօր պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեւարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: