Ուկրաինայի հարավ-արևելքում վթարի ենթարկված մալազիական Boeing-ի 20 զոհերի մարմինները և մարմինների մնացորդները հասցվել են Կուալա-Լումպուր, հայտնում է Associated Press-ը։
Զոհերի մարմինները տեղ են հասցվել Malaysia Airlines օդանավի հատուկ չվերթով։ Օգոստոսի 22-ին Մալազիայում սուգ է հայտարարվել, խոնարհվել են պետական դրոշները, երկրի բնակիչները սգո հանդերձանքով են։ Բացի դրանից, Ուկրաինայի հարավ-արևելքում զոհվածներին կհարգեն մեկ րոպե լռությամբ և աղոթքներով։
Հիշեցնենք, որ Malaysian Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին: Բոլոր 298 ուղևորները մահացել էին: