Արդեն երրորդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել:

Այս պահին լրագրողների հետ շփվելու և խոսելու ցանկություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանը և մինչև ժամը 17:00-ն լռելու է: Վերջինիս կողքին են այս պահին իր ընտանիքի անդամներն ու ընկերները, շարքային քաղաքացիներն ու նստացույց հայտարարած երիտասարդները:

Նշենք, որ այսօր առավոտյան Ազատության հրապարակում մի քանի երիտասարդներ նստացույց են հայտարարել և դրանով իրենց զորակցությունն են հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Մեզ դեռ կմիանան երիտասարդները: Այս պահին շատերը դասի են գնացել, բայց մենք շարունակելու ենք մնալ այստեղ և մինչև վերջ լինելու ենք Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին»,-այս մասին ասաց նստացույցին մասնակից երիտասարդներից մեկը: