Հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա կտրվածքով հասել է 107.2 տոկոսի: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սա ամենաբարձր մակարդակն է անցած ամիսների ընթացքում: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հուլիսին նկատելի առաջընթաց է գրանցվել հանրապետության գյուղատնտեսությունում և արդյունաբերությունում:
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով աճել է 9.8 տոկոսով: Նկատելիորեն աճել է նաև գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը՝ 7.2 տոկոսով: Նշենք, որ հունիսին տվյալ ցուցանիշում տարվա կտրվածքով 8.8 տոկոս անկում էր գրանցվել:
Սա հիմնականում կապված է հունիսին սպասվող վաղահաս մրգերի կորստի հետ (ապրիլի սկզբի ցրտահարությունների պատճառով): Մասնավորապես, կրճատվեց ծիրանի բերքը, ինչն իր հերթին բացասաբար անդրադարձավ արտահանման վրա, միաժամանակ հանգեցրեց մանրածախ գնի կտրուկ աճի:
Շինարարության բնագավառում 0.6 տոկոս աճ էր գրանցվել: Անցյալ տարվա հուլիսին անկումը 8.1 տոկոս էր կազմում: Այդ կերպ, հուլիսին շինարարության ծավալը երկու տարում կրճատվեց 7.5 տոկոսվ: Այս բնագավառում ակտիվացել են «կազմակերպությունները», որոնց գործունեությունը խոչընդոտում է ոլորտի տեսանելի անկմանը:
Հուլիսին արտահանումն ու ներմուծումը նշանավորվեցին երկնիշ աճով: Սակայն արտաքին առևտրաշրջանառությունը վատթարացավ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին աճի տեմպերով արտահանումը գրեթե միշտ առաջ է ներկրումից: Ընթացիկ տարում միտումը չի պահպանվել: Ներկրումը հուլիսին 4.3 տոկոսով առաջ է եղել արտահանումից: