Ֆոտոլրագրությունը իր առաջացման համար պարտական է պատերազմին: ԱՄՆ քաղաքացիական պատերազմի տարիներին առաջին անգամ կազմակերպվեցին ֆոտոցուցադրություններ: Լուսանկարիչները հետևում էին զորքերին և ֆիքսում էին առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները:
Տարիներ անց մենք տեսնում ենք, որ գրեթե ոչինչ չի փոխվել. մարդիկ շարունակում են սպանել միմյանց: Ամբողջ աշխարհում չեն դադարում պատերազմներն ու կռիվները: Նույնիսկ հասարակության առաջընթացի նման մակարդակի առկայությամբ մարդիկ շարունակվում են զոհվել...