Օրերս «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ծնողները՝ Ջոն և Դայան Ֆոուլիները,  Հռոմի պապից զանգ են ստացել հինգշաբթի ցերեկը: 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը զանգահարել է ծնողներին և սփոփանքի խոսքեր ասել նրանց, հայտնում է New York Daily News-ը: Զրուցակիցները խոսել են թարգմանչի միջոցով, հեռախոսազրույցը տևել է 20 րոպե:


Ֆոուլիները ևս կաթոլիկ են: Հռոմի պապի զանգից առաջ հայրենի Ռոչեստրում նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ ի հիշատակ իրենց որդու:


Հիշեցնենք, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրողին 2014 թվականի օգոստոսին19-ին: