ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով՝ ասաց.«Բարեկամ, եթե դու քայլ ես անում հետգայում շահարկելու հմար, պետք չի» :
ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ հետընտրական զարգացումները պետք է իրավական ճանապարհով լուծում ստանան, քանի որ այս պահին Սահմանդրական դատարանը քննում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը.«Եկեք զերծ մնանք քաղաքական գնահատականներից»,- Սահակյանը հորդորեց «Ժառանգություն» կուսակցության անդամներին ։
Հովհաննես Սահակյանը կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հապճեպ 120 դիմում են ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու հետ կապված և դրանք բոլորն էլ եղել են շաբլոն տարբերակով: