Վատիկանը տագնապ է հայտնել եզդիների ճակատագրի հետ կապված: Քննարկվել են Իրաքի հյուսիսում տիրող իրավիճակը, որը «Իսլամական պետության» գրոհայիններն իրենց ենթակա տարածք են հայտարարել: Հռոմի պապի անձնական պատվիրակ Ֆերնանդո Ֆիլոնին եղել է դեպքի վայրում և հանդիպել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնց հալածում են գրոհայինները:
Կարդինալը հայտնել է, որ ամենավատ վիճակում եզդիներն են, ոչ թե Իրաքի քրիստոնյաները:
«Եզդիները դժբախտ մարդիկ են, հնարավոր է՝ ամենադժբախտները: Այո, իրենց հավատքն ուրանալ չցանկացած, հարկեր վճարելուց հրաժարված քրիստոնյաները ստիպված են եղել լքել տները, բայց նրանց գոնե մահվամբ չեն սպառնացել»,- ասել է կարդինալը:
Ոչ մահմեդականների զանգվածային փախուստը սկսվել էր Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի գրավումից:
Հիշեցնենք, որ վերջերս բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեցին Սինջար քաղաքում կատարվող իրադարձությունները, որտեղ 21-րդ դարի սկզբին իրականացվում է եզդի ժողովրդի ցեղասպանություն միայն նրա համար, որ եզդիները արևապաշտ են: