Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփել է իր աշխատանքային 100-րդ օրը Հովիկ Աբրահամյանի աշխատանաքային կազմում: Նախարարը ներկայացրել է մի ծրագիր, որի համաձայն՝ կառավարությանը ներկայացված ծրագրով՝ բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերի հացահատիկ աճեցնող գյուղացիներին յուրաքանչյուր հեկտարի ցանքի համար առաջարկվում է 40 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել: Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2015թ.-ից:
«Մենք հույս ունենք այն վերականգնել, քանի որ վերջինս օգտակար կլինի ամայացած հողերը շրջանառության մեջ ներգրավելու համար եւ գյուղացիների համար եկամտի ստացման նոր հնարավորություններ կընձեռի», - հավելեց Կարապետյանը:Նշենք, որ մի քանի տարի առաջ նմանօրինակ ծրագիր արդեն գործում էր, միայն թե աջակցության չափը ավելի քիչ էր՝ 35 հազար դրամ:Գյուղատնտեսության նախարարությունը առաջարկում է աջացել Հայաստանի սահմանամերձ գյուղերում ցորենի աճեցմանը: