Այսօր մեր առօրյայում առկա են բազմաթիվ ապրանքներ և բրենդներ, որոնք կազմում են մեր կենցաղի անբաժանանելի մասը: Դրանց կարևոր նշանակության ու դրանց մասին հետաքրքրիր նորությունները մենք ստանում ենք իրենց իսկ գովազդներից: Գովազդների ստեղծման ու զարգացման ճանապարհին կարելի է հանդիպել հետաքրքիր փաստերի ու երևույթների, որոնցից 10-ը առանձնացրել ենք ձեզ համար...
1. Առաջին գովազդը տպագրվել է Անգլիայում: Դա եղել է գովազդ՝ աղոթագրքի մասին
2. Առաջին ատամի մածուկը՝ «Colgate» -ը, վաճառվել է շշերի մեջ:
3. Սթիվ Ջոբս. «Եթե հինգ ժամվա ընթացքում չառաջարկեք հետաքրքիր անուն ընկերության համար, ես կանվանեմ Apple»
4. NIKE ապրանքանիշը ստեղծողին վճարել են ընդամենը 35 դոլար՝ դիզայնի համար
5. Առաջին մթերքը, որն արտադրել է Sony ընկերությունը, եղել է խոհանոցային ջեռոց:
6. Yahoo-ն ի սկզբանե կոչվել է «Ջերիի ձեռնարկը համացանցում»:
7. Apple-ի առաջին լոգոտիպի վրա եղել է Իսահակ Նյուտոնը:
8. Macintosh-ը Սթիվ Ջոբսի ամենասիրելի խնձորի տեսակի անվանումն է եղել, որը վաճառվում է ԱՄՆ-ում:
9. Աշխարհի ամենաշատ կատարվող երգը Happy birthday երգն է, որը պահպանված է հեղինակային բոլոր իրավունքներով:
10. M & M ընկերության հապավումը բացվում է այսպես. Mars & Murrie՝ ի պատիվ ընկերության հիմնադիրների:
Վերջում հավելենք, որ չինական ասույթներից մեկի համաձայն՝ «Նա, ով չի կարողանում ժպտալ, չի կարող տեղ գրավել գովազդի աշխարհում»:Մոշն Թայմ առաջատար ընկերություն, առանջնորդվելով նմանօրինակ նշանաբանով, պարգևում է ձեզ ժպտալու բազմաթիվ առիթներ...