Լեգենդար Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի սև-կարմիր ինքնանկարը վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայի միջազգային Cooper`s Own աճուրդային տանը: Նրա սկզբնական արժեքը 5 մլն դոլար է: Այդ մասին հաղորդել է BBC-ն:

Ինքնանկարը Ջոն Լենոնը ստեղծել է 1985-ին, երբ սովորում էր Լիվերպուլի գեղարվեստի քոլեջում:

«Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ամենահայտնի գործիչներից մեկի աշխատանքի մասին է: Նման աշխատանքները շատ քիչ են վաճառքի հանվում»,- ասել է Cooper`s Own-ի տնօրեն Լուիզա Քուփերը: