Երևանի Հյուսիսային պողոտան վերակառուցումից հետո կկանաչի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝  ներկայացնելով պաշտոնավարման 100 օրվա արդյունքները:

Նախարար խոսքով՝ վերակառուցման ավարտից հետո՝ հոկտեմբերին, պողոտան ամբողջությամբ կկերպարանափոխվի:

«Թփերի փոխարեն ծառեր կհայտնվեն: Մենք կանաչով կպատենք նաև շենքերի պատերը՝ նոր տեխնոլոգիայի օգնությամբ: Ծաղիկներով խոշոր զամբյուղներ կտեղադրենք: Բացի դրանից, նոր լապտերներ կհայտնվեն», - նշել է նախարարը: