Ամբողջ Բրիտանիայում պահվում է մոտ 250 հազար աճյունասափոր, որոնց տերերը դեռ հայտնի չեն: Դրանցից որոշները թվագրվում են 20-րդ դարի առաջին կեսին, հայտնում է Mirror-ը: Թաղման բյուրոն ծրագրում է որոնել հանգուցյալների ազգականներին, սակայն դա անելը խլում է երկար ժամանակ և բավականին դժվար է:
Սաութհեմփթոնում գտնվող Matthews Funeral Directors թաղման բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ իրենց մոտ պահվում է ավելի քան 450 աճյունասափոր, որոնց տարիքը կազմում է 40-60 տարի:
Իշխանությունները դեռ չեն մշակել միանշանակ որոշում՝ ինչ անել այն դեպքում, եթե աճյունասափորների տերերն այդպես էլ չհայտնվեն: