Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզի միջադեպին, ասաց, որ իրեն ոչ ոք չի ապտակել:
«Մինչև Գավառ հասնելը հասկացանք, որ մարդկանց թույլ չեն տալիս մասնակցել հանրահավքին և զգացվեց, որ սցենար է մշակվել, համաձայն որի իրավիճակը պետք է սրեին: Մեկ ուրիշ սցենար էլ կար, որ գյուղերից մարդիկ չգային և չմասնակցեին հանրահավաքին: Գյուղապետերը փակել էին ճանապարհները և թույլ չէին տալիս, որ մարդիկ մասնակցեն»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հակոբյանը, ավելացնելով, որ գյուղացիները իրենց հայտնել են, որ հանրահավաքին մասնակցելու դեպքում իրենց պատասխանատվության կենթարկեն:
Ռուբեն Հակոբյանն Ազատության հրապարակի բացօթյա ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց միջադեպի մանրամասները, նշելով, որ ինքը ոչ ոքի թուրք չի անվանել:
«Ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր կեղծել են ընտրությունները, ահաբեկել են ժողովրդին և թույլ չեն տվել մասնակցել հանրահավաքին, դրանք մեր ներսի թուրքերնն են, ես որևէ մեկին թուրք չեմ անվանել»,-իր խոսքում նշեց Ռուբեն Հակոբյանը և հավելաց, որ իրականում քաղաքապետն է գյուղացիներին հայտարարել, թե իրենց թուրք են անվանել:
«Երբ քաղաքապետը հայտարարում է, որ Ռուբե Հակոբյանը ձեզ թուրք է անվանել, այդ հանցագործը հարձակվեց մեզ վրա: Երբ տեսնում ես քաղաքապետի մեսսիջով քրեական տարրին, հաճախ ստիպված ես լինում պատասպանել նրան»,-վստահեցրեց Ռուբեն Հակոբյանը: