Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում է մնալ Ռիգայի մրցաշարի առաջատար:
Անցկացրած 7-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի էր խաղացել երկրորդ տեղում ընթացող Ռիչարդ Ռապորտի հետ պարտիայում: Խաղի 32-րդ քայլում Մելքումյանը և Ռապորտը կիսեցին միավորը: Այս տուրից հետո Մելքումյանն ունի 6,5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Տեղեկացնենք նաև, որ հաջորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իրեն 6 միավորով հետապնդող Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Սավչենկոն: