Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության   ներկայացուցիչների՝ հիվանդության նկատմամբ հաղթանակ տանելու համար մի քանի ամսվա համառ աշխատանք է պահանջվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Էբոլա վիրուսի տարածման արագությունը Արևմտյան Աֆրիկայում աննախադեպ արագ է: Պատճառներից մեկն այն է, որ շատերը թաքցնում են իրենց հարազատների վարակված լինելու մասին:

Էբոլայի հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ: