Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հոկաբյանն ասաց, որ ի սկզբանե չէր ցանկանում, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը հացադուլ անի:

Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզի միջադեպին, ասաց.

«Հստակ որոշում կար, որ որևէ քաղաքում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բախում տեղի ունենա, սակայն դա տեղի չունեցավ Վարդենիսում, Մարտունիում, Գավառում, բայց Սևանուամ տեղի ունեցավ: Եթե չլիներ ոստիակնների միջամտությունն, ապա անպայման արյուն կթափվեր: Ես սպասում եմ, որ թե իշխանությունը, և թե ոստիկանությունը պետք է գնահատական տան: Տեղի է ույեցել միջադեպ և միջադեպն ունի մեղավոր կողմը»:

Ռուբեն Հակոբյանն ասաց նաև,  որ ով էլ լինի այդ միջադեպի մեղավորը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ինքը, թե այլ անձիք, պետք է անպայման պատասպանատվության ենթարկվեն:

«Իշխանությունը ցավոք սրտի չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-այսպես մեկանաբանեց իշխանությունների կողմից անընդհատ հնչող բանակցությունների մասին խոսակցություններին:

Վերջինս լրագրողներին ասաց, որ իշխանության կողմից այսօրերին ապատեղեկատվություն է տարածվում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում հանդիպել Սերժ Սարգսյանին:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի կողմից Րաֆֆի Հովհաննիսնանին ուղված հրավերը, և ասաց, որ Հովհաննիսյանը ոչ թե մերժել է, այլ առաջարակել է, որ նա գա Ազատության հրապարակ: