Օգոստոսի 23-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը հանդիպեց մի շարք հոգևորականների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և մտավորականների:
Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը հյուրերին ներկայացրեց զորքերի կենսագործունեության ընթացիկ և հետագա ուղղությունները, խոսեց վերջին շրջանում առաջնային գծում արձանագրված միջադեպերից և բանակի հզորացմանը միտված գործընթացներից:
Հյուրերը ի դեմս պաշտպանության նախարարի, շնորհակալություն հայտնեցին բանակի ողջ անձնակազմին իրականացվող հայրենանվեր ծառայության համար և նշեցին պետական, հասարակական և հոգևոր կառույցների հանուն մեկ նպատակի գործելու անհրաժեշտությունը:
Ներկաները նաև հնարավորություն ունեցան Մովսես Հակոբյանին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ: