«Հարգելի՛ ուսանողներ: Այսօր իմ հրամանով սահմանել եմ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «1) բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/, 2) մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները պետք է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Հիշեցնեմ` սա Կառավարության կողմից իրականացվող բարձրագույն կրթության մատչելիթյանն ուղղված կարևորագույն ծրագրերից մեկն է, որն օգնության ձեռք է մեկնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:
Անցյալ տարի ծրագրի շրջանակներում պետությունն աջակցություն է ցուցաբերել մոտ 800 ուսանողի: Այս տարի պատրաստ ենք աջակցել ծրագրի պայմաններին բավարարող 1500 ուսանողի` փոխհատուցելով իրենց ուսման վարձը 50-100 % տոկոսով»: