«Այսօր ամեն երևանցի զգում է Երևան քաղաքի փոփոխությունները» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ` Հանրապետական կուսակցության Երևանի անվագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Ըստ նրա, աննախադեպ է, որ 4 տարվա ընթացքում 3 քաղաքապետ է ունեցել Երևան քաղաքը: Վերջինս իր խոսքում միայն մատնանշեց Տարոն Մարգարյանի 1.5 տարիների ընթացքում կատարած բարեփոխումները:
«2012 թվականի 2.5 մլն ասֆալատապատման աշխատանքներ են իրականացել, 1 տարվա ընթացքում տնկվել է 30 հազար ծառ և թուփ»,- հիշեցրեց Նահապետյանը լրագրողներին և ավելացրեց, որ այդ կանաչապատման աշխատաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, ինչպես Նահապետյանը նշեց, մինչև որ Երևանի «թոքերը» բացվեն:
Իսկ ինչ վերաբերում է առաջիկա Երևանի ավագանու ընտություններին, Նահապետյանը շեշտեց.
«Սրանք ազգային ժողովի ընտրություններ չեն կամ նախագահական, սա ուղղակի Երևան քաղաքի ընտրություններ են և մենք պետք է ընտրենք այնպիսի մարդու, ով լավ ծանոթ է Երևանի խնդիրներին»:
Հարցը, թե՞ ում է տեսնում Նահապետյանը, որպես Երևանի քաղաքապետ, վերջինս շրջանցեց այն, պատասխանելով.
«Իսկ դուք ո՞ւմ եք տեսնում», -ասաց նա, հիշեցնելով, որ 20 տարվա մեջ միայն առաջին անգամ Տարոն Մարգարյանը ճանանչվեց որպես լավագույն քաղաքապետ:
Նահապետյան խոսեց ՀԱԿ կուսակցության ավագանու անդամներից, ասելով, որ նրանք երբեք չեն ներկայացել ավագանու քննարկումներին և որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ասել է թե բոյկոտել են.
«Այն կուսակցությունները, որոնք ուզում են ընդիմադիր խաղան, կարող են դրա փոխարեն ծրագրերի հեղինակ դառնալ»,-իր խոսքում նշեց Նահապետյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					