Երեկ՝ օգոստոսի 23-ին, Կարապի լճի տարածքում կայացավ «Գարեջրի փառատոնը», որը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը : Փառատոնին ներկայացված էին տարբեր  ընկերությունների արտադրանքներ, ոչ միայն տեղական, այլև չեխական հումք ունեցող:

Գարեջրի փառատոնն ուղեկցվում էր բազմաթիվ մրցույթներով: Անպակաս էր նաև ուրախ երաժշտությունն ու բարձր տրամադրությունը: Մրցույթի հաղթողները և մասնակիցները չհեռացան առանց նվերների: