Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգի Սրումար քաղաքում շաբաթ առավոտյան 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է IRNA-ն:
Ցնցումը, ըստ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի, գրանցվել է 00:36-ին (GMT +4:30): Էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորությունում: Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Իրանի արևմտյան շրջաններում վերջերս մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել, հիշեցնում է «Թրենդը»: