Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Քաթարի խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը ղեկավարելու առաջարկ է ստացել: Այս մասին գրում է «ИТАР-TACC»-ը: 
Դոհայում նախատեսում են 500 մլն եվրո գումարի չափով ներդրումներ անել Հարավային Եվրոպայում, միջերկրածովյան տարածքում եւ Բրազիլիայում: Այդ նպատակով իշխանությունը ցանկանում է ապավինել Ֆրանսիայի նախկին առաջնորդի լայնածավալ կապերին ամբողջ աշխարհում:
Ինչպես Մոնդ-ը հղում է անում «Քաթարի հանելուկը» գրքի հեղինակ Նաբիլ ան Նասարին, ֆինանսական տեսանկյունից ծրագիրն իրագործելի է, սակայն համաձայնության դեպքում, Սարկոզին պետք է հրաժարվի քաղաքական կյանքից:
Սարկոզիին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նախկին նախագահը, իրոք, սերտ կապեր է պահպանել Քաթարի էմիրի հետ, սակայն, միևնույն ժամանակ, նշում են, որ Սարկոզին շատ տարբեր առաջարկներ է ստանում,և ընտրությունը դեռևս չի կատարվել: