Դոնեցկի «Դոնբաս Արենան» ռմբակոծվել է օգոստոսի 23-ին: Այդ մասին ֆեյսբուքյան իր պատին գրել է Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պակինը:
«Այսօր առավոտյան ժամը 6-ին ռումբն ընկել է «Դոնբաս Արենայի» վրա: Մյուս ռումբն ընկել է ստադիոնի էներգետիկ կենտրոնի վրա»,- ահա Պակինի խոսքերը:
Այս մրցաշրջանում «Շախտյորը» տնային հանդիպումներն անցկացնում է Լվովում:
«Դոնբաս Արենան» Արևելյան Եվրոպայի առաջին հինգաստղանի ստադիոնն է: Այն ընդունել է 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ: 2009թ-ին կառուցված և 52 հազար տեղ ունեցող ստադիոնի և կից զբոսայգու ու ենթակառուցվածքի շինարարության վրա ծախսվել էր 400 միլիոն դոլար: