«Հայաստանում տեխզննման արհեստանոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց եզրահանգումների համար»,- այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել է վարորդների իրավունքների պաշտպան «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հակառակ պարագայում մեքենայի դուռը բացող ուղևորները ռիսկի չէին դիմի՝ նստելով հենց նստատեղի տակ դրված գազի բալոնին: «Էլ չեմ ասում, որ ոմանք նման մեքենայով Սևան կամ Վրաստան՝ ծով են մեկնում: Ինչ կարող է լինել ճանապարհին և ինչ է լինում իրականում, քչերն են մտածում», - հավելել է Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ եթե ՃՈ-ն այդպես մանրակրկիտ ստուգում է տեխզննման կտրոնը, պետությունը պետք է նաև այդքան խիստ լինի ավտոարհեստանոցների հանդեպ: «Թե չէ մեքենան արհեստանոցի դարպասներից մտնում է ու վերջ: Տեխզննման կտրոնը սոսնձում են: Իսկ թե մեքենան ինչպես են զննել, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում», - հավելել է Հովհաննիսյանը:


