«RFE/RL's» ադրբեջանական ծառայության նախկին անկախ լուսանկարիչ Իլգար Նասիբովը Նախիջևանում անհայտ անձի կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Նասիբովի վրա հարձակվել են օգոստոսի 21-ի ուշ երեկոյան «Democracy and NGO Development Resource Center»-ում, որը հանդիսանում է միակ անկախ իրավապաշտպան կազմակերպությունը տարածաշրջանում:
Նա հայտնաբերվել է առանց գիտակցության և գլխի ծանր վնասվածքներով, քթի և կողերի կոտրվածքներով, ինչպես նաև Նասիբովը կորցրել էր մեծ քանակությամբ արյուն:
Նրա կինը նունպես աշխատում էր « RFE/RL»-ում, սակայն որպես թղթակից և հանդիսանում է տվյալ իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր: Նասիբով ամուսինները արդեն իսկ մի քանի անգամ ենթարկվել են բռնության՝ կապված Ադրբեջանում իրենց ծավալած մարդասիրական գործունեության պատճառով:
Հիշեցնենք նաև, որ Բաքվում հուլիսի 30-ին ձերբակալվել էր ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ձերբակալության հնարավոր պատճառ է համարվում Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելը: Լեյլային ձերբակալելուց հետո, ձերբակալվեց նաև նրա ամուսինը: