Մոսկվայի «Սպարտակը» Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում հյուրընկալվեց «Ուֆային» եւ առավելության հասավ, վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած, Արտյոմ Ձյուբայի երկու գոլերի շնորհիվ՝ 2:1: «Ուֆայի» կազմում աչքի ընկավ Դիեգո Կարլոսը:
Հինգ տուրերում Ձյուբան դառնում է արդեն երրորդ դուբլի հեղինակ:
«Սպարտակը» 12 միավորով հավասարվեց առաջին տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», որն անցկացրել է 4 հանդիպում:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ուֆա» - «Սպարտակ»՝ 1:2
Դիեգո Կարլոս, 74 - Արտյոմ Ձյուբա, 27, 34