Վերջերս համացանցում մեծ տարածում է ստացել «Սառը ցնցուղ» ֆլեշմոբը: «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար և ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։
Այս ֆլեշմոբին միացել են տարբեր հայտնի դեմքեր ամբողջ աշխարհից: Սակայն քաղաքական գործիչները դժկամությամբ են համաձայնվում կամ չեն համաձայնվում մասնակցել «սառը ցնցուղ» ընդունելուն: Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի նախագահները հրաժարվել են մասնակցել ֆլեշմոբին, իսկ ահա Ջորջ Բուշը համաձայնվել է և չի վախեցել թրջվելուց:
Մանրամասները՝ տեսանյութում: