Աֆղանստանում 4 ժամվա ընթացքում «Թալիբան» շարժման  37 զինյալ է ոչնչացվել : Այդ մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Միանգամից մի քանի հակաահբեկչական գործողություններ են իրականացվել Քունդուզ, Զաբուլ, Լոգար, Պակտիկա եւ Գոռ նահանգներում:

Աֆղան ուժայիններից խլել են մեծ քանակության սպառզինություն եւ պայթուցիկ նյութեր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: