Խաղաղ ցույցեր, բողոքի հանրային արշավներ, ահաբեկում, հեղաշրջում, ազդեցություն ԶԼՄ-ների վրա, ըմբոստություն և այլն: Քաղաքական պայքարի եղանակների ու միջոցների այս շարքում, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, հացադուլը նորույթ է:

IFES միջազգային կազմակերպության պատվերով 1650 մարդու շրջանում կատարված սոցհարցման արդյունքում պարզվել է, որ 2002 և 2003 թվականների համեմատ Հայաստանում գրեթե ոչինչ չի փոխվել: Ադիբեկյանը կարծում է, որ ինքը թվեր չի նկարում, իսկ հարցման սխալը կարող է լինել 1-2 տոկոս: 
Հացադուլը սոցիոլոգի կարծիքով, այն անձանց կամքի դրսևորումն է , որոնք զրկված են բոլոր միջոցներից, բացի մեկից` սեփական կյանքի զոհաբերություն, ծայրահեղը` ինքնահրկիզում, ինքնասպանություն, ընդ որում, դա պետք է արվի բոլորի աչքի աչքի առջև` հանրայնորեն: Սակայն, նման ակցիաները իմաստ չեն ունենա, եթե ԶԼՄ-ները դրանք չարտացոլեն: 
«Եթե նայում ենք, հայերը բավականին խաղաղասեր և հնազանդ ազգ են, այդ պատճառով հայերը իրենց երկրում հեղափոխություն կատարող չեն, և բոլոր նման հույսերը, որ կարող է դուրս գան փողոց, դա հայերի համար չէ»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը, հավելելով, որ Ր. Հովհաննիսյանի ժողովրդին ոտքի հանելու փորձերը անօգուտ են: Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին անվանեց «դեմագոգ» և «ժողովրդին մոլորության մեջ գցող»:

«Եթե կա մեկը, ով կարող է խոսել ժողովրդի անունից, դա երկրի նախագահն է, կուսակցության ղեկավարը կարող է խոսել իր կուսակցության, իր կամ իրեն քվեարկողների անունից»,- ավելացրեց Ա. Ադիբեկյանը: