Չճանաչված Աբխազիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ օգոստոսի 24-ին անցկացված արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, գրում է Deutsche Welle-ն։
Խաջիմբայի օգտին քվեարկել է 50.494 ընտրող, ինչը կազմել է ձայների 50.57%-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը:
Չճանաչված հանրապետության անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան, ով համարվում էր նրա հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 35.91%-ը։
Իսկ մյուս 2 թեկնածուները՝ Միրաբ Կիշմարիան և Լեոնիդ Ձապշբան, ստացել են ձայների համապատասխանաբար 6.4 և 3.4%-ը։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր՝ օգոստոսի 25-ին։