Չինաստանի Նանջինգում ընթացող երիտասարդական օլիմպիական խաղերում Զավեն Միքայելյանը հոնահռոմեական ոճի ըմբշամարտի 58 կգ քաշային կարգում կպայքարի ոսկե մեդալի համար:
Հայ ըմբիշի առաջին մրցակիցն Ա խմբում եղել է Դոմինիկյան Հանրապետության մարզիկ Դե Լո Սանթոսը: Միքայելյանը հաղթել է 4:0 հաշվով:
Միքայելյանը նույն հաշվով հաղթել է նաև թունիսցի Նասր Սուլեյմանին ու արգենտինացի Դեստրիբաս Ագուստինին:
Եզրափակիչում հայ մարզիկի մրցակիցը կլինի ռուսաստանցի Արսլան Զուբաիրովը: