Ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը մեդալ չնվաճեց:
48-51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:2 հաշվով պարտվեց թուրք Ներիման Իստրիկին:
Իր առաջին մենամարտում Անուշ Գրիգորյանը հաղթել էր ղազախ Ալուա Բալկիբեկովային, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր չինուհի Չանգ Յուանին:
Նանջինգ-2014-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը 81 կգ քաշայինների պայքարում բրիտանացի Վիդալ Ռիլեյի հետ կմենամարտի բրոնզե մեդալի համար: