Հնդկաստանում տաճարի մոտ սկսված հրմշտոցի ժամանակ առնվազն 10 մարդ է մահացել, վիրավորվել՝ մոտ 60-ը, հայտնում է France-Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի կենտրոնական Մադհյա-Պրադեշ նահանգում Կամտանատհ տաճարի մոտ:

Ոստիկանության տվյալներով՝ տաճարի մոտ նշվելիս է եղել Շիվային նվիրված նորալուսնի տոնը, որի ժամանակ տաճարի մոտ մի քանի հազար ուխտավոր է եղել: Արարողության ժամանակ պարիսպը տապալվել է, մարդկանց մի մասն ընկել է, ինչից և խուճապ ու հրմշտոց է առաջացել: