Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված առաջին բրիտանացին բուժման նպատակով Սիերա-Լեոնեից Լոնդոն է տեղափոխվել: Ինչպես հաղորդում են երկրի պաշտպանության նախարարությունից, հիվանդը տեղափոխվել է C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռով օգոստոսի 24-ի երեկոյան թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող «Նորդհոլթ» բազայի տարածքում վայրէջք է կատարել: Վարակված բրիտանացու վիճակը ծանր է գնահատվում
Բրիտանացին, որի անունը չի հաղորդվում, Թագավորական բաց հիվանդանոցում է բուժում ստանալու: Սա երկրի միակ բուժհաստատության մասին է, որտեղ սուր վարակիչ հիվանդություններով վարակված մարդկանց մեկուսացման եւ բուժման համար անհրաժեշտ պայմաններ են գործում:
Լոնդոն տեղափոխված բրիտանացին, վերջին տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ Սիերա-Լեոնեում է բնակվել:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող հիվանդությամբ վարակվածների թիվը 2600-ի է հասել, որոնցից շուրջ 1400-ը մահացել են: