Բրազիլիայի հարավում գտնվող Կասկավել քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել 4 կալանավոր, ինչպես նաև կան մի քանի վիրավորներ: Ինչպես հայտնում է BBC-ին՝ մահացածներից երկուսին գլխատել են, իսկ մյուսներին ցած նետել բանտի տանիքից:
Դեռևս կիրակի օրը սկսված անկարգություններին մասնակցում են շուրջ 700 մարդ: Ենթադրվում է, որ անկարգությունները սկսվել են բանտարկյալների դժգոհության պատճառով, որը մասնավորապես վերաբերվում էր ուտելիքին: