Սերբական «Պարտիզան»-ի երկրպագուները Եվրոպայի լիգայի «Պարտիզան»-«Նեֆթչի» ֆուտբոլային թիմերի հանդիպման ընթացքում Բելգրադում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանին փակցրել են Արցախի Հանրապետության դրոշը: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում: Փակցված դրոշը ծածկել է արձանի վրա նրա անունը:

Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Աբու Տրո Բերերյանից, ով սոցցանցի իր էջում տարածել է Արցախի դրոշով ծածկված Հեյդար Ալիևի արձանի լուսանկարը և գրել է. «Շնորհակալություն իմ սերբ ընկերներ: Մենք եղբայրներ ենք: «Պարտիզան»-«Նեֆթչի» խաղի ժամանակ սերբերը Ալիևի անունը ծածկում են Արցախի դրոշով»: